Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտում» հնչեց ավարտական վերջին զանգը 26.05.2016

«Քվանտում» հնչեց ավարտական վերջին զանգը

Այսօր վարժարանի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր աշակերտներով, ծնողներով, ուսուցիչներով, և, իհարկե, օրվա հերոսներ դարձած շրջանավարտներով։ Վարժարանի 25-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ քվանտականները այս հիշարժան օրը բարձրացան բեմ՝ այնտեղից իրենց երախտիքի խոսքն ուղղելու հարազատ ուսուցիչներին։
Ավագ ընկերներին երաժշտական համարներով ողջունեցին և շնորհավորեցին նաև տարրական և միջին դպրոցի սաները։ Քվանտականներին շնորհավորելու և Երևանի քաղաքապետի ուղերձն ընթերցելու նպատակով վարժարան էր եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության  պետ Հայկ Ասատրյանը։
Օրը լի էր անակնկալներով․ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, շնորհավորելով քվանտականներին օրվա խորհրդի, ինչպես նաև վարժարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին հանձնեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը։
Սա վերջին զանգի միջոցառման մեկնարկն էր, իսկ վաղը շրջանավարտները կմեկնեն Աղավնաձոր՝ մասնակցելու ավանդույթ դարձած արշավին։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...