Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտի» շրջանավարտը Կոլումբիայի համալսարանի լավագույն ուսանող 27.05.2016

«Քվանտի» շրջանավարտը Կոլումբիայի համալսարանի լավագույն ուսանող

«Քվանտ» վարժարանի 2008-2009 ուստարվա շրջանավարտ Վահե Գալստյանը ճանաչվել է Կոլումբիայի համալսարանի լավագույն ուսանող Ֆիզիկա մասնագիտությամբ և ստացել «Ալֆրեդ Մորից Միքեյլիսի անվան մրցանակ»։
Վահեն այն բազմաթիվ քվանտականներից մեկն է, ում համար վարժարանի կողմից կազմակերպվող «Օժտված երեխաների մրցույթը» նոր հորիզոններ բացեց և պարարտ հող հանդիսացավ նրա հետագա հաջողությունների համար։ Ինչպես նշում է Վահեն, «Քվանտ» վարժարանում իր համար նոր կյանք սկսվեց. «Այստեղ ես ընդլայնեցի հետաքրքրություններիս շրջականը, ձեռք բերեցի նոր ընկերներ եւ շնորհիվ ֆիզիկայի իմ ամենասիրելի ուսուցիչ պարոն Ազիզբեկյանի` սկսեցի լուրջ հետաքրքություն ցուցաբերել ֆիզիկա առարկայի նկատմամբ»:
«Քվանտ» վարժարանում ուսանելու տարիներին Վահեն ակտիվորեն մասնակցել է օլիմպիադաների ֆիզիկա, աստղագիտություն, մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաներից՝ արժանանալով բազմաթիվ դիպլոմների եւ մրցանակների, այդ թվում՝ նաև 2009 թ. ֆիզիկայի 40-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի:
2011 թ․-ից Վահեն սովորել է Կոլումբիայի համալսարանում՝ մասնագիտանալով իր սիրելի ֆիզիկա առարկայի գծով։ Եվ ահա բոլորովին վերջերս նա համալսարանի կողմից արժանացել է  «Ալֆրեդ Մորից Միքեյլիսի անվան մրցանակին»։ Մրցանակը տրվում է ֆիզիկա մասնագիտությունն ընտրած այն շրջանավարտին, ով ամենաբարձր ցուցանիշներով անցնում է ֆիզիկայի ծրագիրը։
Սրտանց շնորհավորում ենք Վահեին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և հաջողություններ։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...