Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտի» հյուրընկալ հարկի տակ անվանի ֆիզիկոսներն են 19.05.2016

«Քվանտի» հյուրընկալ հարկի տակ անվանի ֆիզիկոսներն են

Այսօր՝ մայիսի 19-ին, «Քվանտ» վարժարանում հյուրընկալեցինք անվանի ֆիզիկոսներ Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Վառլամովին և Սաուֆհեմփթընի համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինին։ Նրանք Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու մայիսի 20-ին կայանալիք «Քվանտ» վարժարանի 25-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, ինչպես նաև հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում դասախոսություններ վարելու։ Նախքան դասախոսությունների մեկնարկը հյուրերը շրջեցին վարժարանում։ Ֆիզիկայի լաբորատորիայում ականատես եղան քվանտականների դասին, որի ընթացքում ցուցադրվեցին հետաքրքիր փորձեր՝ նաև աշակերտների և ուսուցիչների ձեռքով պատրաստված սարքավորումներով։ Այնուհետև վարժարանի դահլիճում քվանտականները և ֆիզիկայով հետաքրքրված այլ անձինք հնարավորություն ունեցան ունկնդրելու պրոֆեսորների կողմից ներկայացված «Գերհաղորդականություն», «Հեղուկ լույսի ֆիզիկա», «Ֆիզիկան սպորտում» դասախոսությունները, ինչին հաջորդեց հարց ու պատասխանը։
Հյուրերը տպավորված էին այն ամենով, ինչին ականատես եղան՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, գիտությամբ հետաքրքրված խելացի աշակերտներ և իրենց աշխատանքին նվիրված մանկավարժներ․․․ Քվանտականներն իրենց գոհունակությունը հայտնեցին հյուրերին անչափ հետաքրքիր դասախոսություններ ներկայացնելու համար։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...