Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Դպրոցը անկոտրում ոգու դարբնոց 18.05.2016

Դպրոցը անկոտրում ոգու դարբնոց

Այս տարվա ապրիլյան անհանգիստ օրերը եկան փաստելու  հայի ոգու ուժը: Սահմանին կանգնած 18-19 տարեկան տղաները  հայրենասիրության դասեր են տալիս, հաղթանակի պատմություն կերտում: Պատերազմում ոգին է հաղթում:Հայրենիքով և հայրենիքում ապրելու իրավունքը հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ վաստակել ու սերունդներին է փոխանցել իր աշխարհաճանաչողության, հոգևոր-մշակութային, ազգային-քաղաքական արժեքների ստեղծման և մաքառումի ճանապահով:
 Այս  գիտակցությամբ «Քվանտ» վարժարանի 11-5 դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Ե. Ղալումյանի և դասղեկ Հ. Բայրամյանի հետ հայրենաճանաչության հերթական դասն անցկացրին «Սարդարապատ» պետական ազգագրության  թանգարանում:
Աշակերտները եղան նաև Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում:Դասը ավարտվեց  Զվարթնոցի հրաշագեղ տաճարում:
Օրը հագեցած է: Վերադարձին հայ պատանիների շուրթերից հնչում է հայ երգը, երգի հնչյունները խրոխտ են , ու անպարտելի է հայի ոգին:  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...