Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտը» հյուրընկալեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի գիտնականներին 14.05.2016

«Քվանտը» հյուրընկալեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի գիտնականներին

«Քվանտ» վարժարանի 25-ամյակին նվիրված ամփոփիչ մեծ միջոցառման նախօրեին վարժարանի հյուրընկալ հարկի տակ ընդունեցինք Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակության անդամներին՝ ռեկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովի գլխավորությամբ։
 Հյուրերը շրջեցին վարժարանում, եղան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներում, համակարգչային սենյակում ծանոթացան վիրտուալ լաբորատորիաներին։ Նրանք տպավորված էին թե՛ լաբորատորիաներով, թե՛ խելացի աշակերտներով, ովքեր վարպետորեն ցուցադրում էին լաբորատոր փորձերը։
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ա․ Սեմյոնովը նշեց․ «Այս դպրոցը գործում է արդեն 25 տարի՝ անընդմեջ զարգանալով ու  համալրվելով  բազմաթիվ տաղանդավոր երեխաներով: Սա շատ կարևոր է երկրի, ինչու ոչ, նաև համաշխարհային ինտելեկտուալ կապիտալի պահպանման համար: Այստեղ կան սարքավորումներ, որ պատրաստում են հենց ուսուցիչները իրենց աշակերտների օգնությամբ,  և դա ամենահիանալին է: Այստեղի ուսուցիչները համալսարանական պրոֆեսորի մակարդակի են․ այն ամենը, ինչ նրանք ստեղծում են, այն փորձերը, որ կատարում են երեխաների հետ,  կարևոր նշանակություն ունեն անգամ բուհերի համար»։
Լաբորատորիաներում շրջելուց հետո հյուրերը ուղևորվեցին դահլիճ, որտեղ նրանց սպասում էին վարժարանի աշակերտներն ու մանկավարժները։ Վերջիններիս հետ հանդիպման ընթացքում ակադեմիկոս  Ալեքսեյ Սեմյոնովը, համալսարանի պրոռեկտոր Պավել Գևորգյանը և մաթեմատիկոս Բորիս Կոմրակովը ներկայացրեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց կիրառությունը դպրոցում» զրույց-դասախոսությունը։ Մեր օրերում անչափ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացն ու կիրառելիությունը՝ քվանտականների ուշադրությանը ներկայացվեց նաև Մոսկվայի մանկավարժական համալսարանի ֆիզիկայի, տեխնոլոգիայի և տեղեկատվական համակարգերի ինստիտուտի գործունեությունը, որը ոլորտի հմուտ մասնագետ դառնալու լայն հնարավորություններ է ընձեռում։
Ա․ Սեմյոնովը նաև հաճելի անակնկալ մատուցեց վարժարանին․ լինելով  «Քվանտ» գիտահանրամատչելի ամսագրի գլխավոր խմբագիրը՝ նա խոստացավ, որ վարժարանը կստանա այդ ամսագրի՝ անհրաժեշտ քանակությամբ յուրաքանչյուր համար։
 Հանդիպման ավարտին ակադեմիկոս Սեմյոնովը ջերմորեն շնորհավորեց «Քվանտ» վարժարանի հիմնադրման 25-ամյակը և իր ամփոփիչ խոսքում ասաց․ «Սիրելի՛ աշակերտներ, շնորհավորում եմ ձեզ նման դպրոցում սովորելու կապակցությամբ։ Մեծ պատիվ է հնարավորություն ունենալ ամեն օր շփվելու նման մասնագետների և իրենց գործի նվիրյալների հետ: Եվ, իհարկե, երջանիկ են ձեր ուսուցիչները, քանի որ ունեն ձեզ պես աշակերտներ»։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...