Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Հրաժեշտ Այբբենարանին»․ բեմահարթակում 1-3 դասարանի սաներն են 11.05.2016

«Հրաժեշտ Այբբենարանին»․ բեմահարթակում 1-3 դասարանի սաներն են

Ս/թ մայիսի 7-ին «Քվանտ» վարժարանի լուսավոր ու ընդարձակ դահլիճում տեղի ունեցավ 1-3 դասարանի (դասվար՝ Ս․ Չախալյան) հանդեսը՝ նվիրված «Այբբենարանին»: Հանդիսատեսն ականատես եղավ հրաշալի բեմադրության, որը յուրօրինակ նավարկություն էր ծովում. հեքիաթի հերոսները, անզգուշորեն կորցնելով գանձը՝ «Այբբենարանը», չեն կարողանում կարդալ, գրել, ուստի  հայտնվում են խավարում:
Սակայն, գիտակցելով կատարվածը, մեր հերոսները փորձում են ուղղել իրենց սխալը և ընկնում են որոնումների մեջ: Նավարկության ընթացքում հանդիպում են բազմաթիվ արկածների՝ ի վերջո հասնելով իրենց նպատակին․ նրանք գտնում են «Այբբենարանը», խոստանում ամուր պահել այն և փոխանցել հաջորդ սերունդներին:
Միջոցառումը շատ գունեղ էր, տպավորիչ, երեխաների խոսքը՝ հստակ, արտահայտիչ։ Փոքրիկների՝ մանկան անզուսպ ոգևորությունը խառնվել էր առաջինդասարանցու թոթովանքին, ու բեմահարթակից հնչում էր մաքուր հայերենը։ Միջոցառման ավարտին դպրոցի տնօրենության ներկայացուցիչ Ա. Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման համար և իր գոհունակությունը հայտնեց երեխաներին, մանկավարժական անձնակազմին և ծնողներին արդյունավետ ու նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև շնորհավորեց կրտսեր քվանտականներին տառաճանաչ դառնալու կապակցությամբ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...