Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հետաքրքիր դաս-քննարկում Հայաստանի ազգային պատկերասրահում 10.05.2016

Հետաքրքիր դաս-քննարկում Հայաստանի ազգային պատկերասրահում

Աշակերտների ստեղծագործական միտքը զարգացնելու նպատակով կրթության ժամանակակից համակարգը դասավանդողից պահանջում է մեթոդների կատարելագործում՝ հաճախ դասը կազմակերպելով դասասենյակի սահմաններից դուրս։ Այդ նպատակով օրեր առաջ «Քվանտ» վարժարանի անգլերեն լեզվի ուսուցչուհի Ա․ Հակոբյանի նախաձեռնությամբ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի նախապատրաստական խմբի սաներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու հռչակավոր նկարիչների ստեղծագործություններին և բարելավելու անգլերենի իմացության մակարդակը։
Այցելության ընթացքում աշակերտները ծանոթացան Ռեմբրանդտի, Մարկ Շագալի, Հովհաննես Այվազովսկու, Միխայիլ Նեստերովի, Վիկտոր Դելակրուայի, Ռոբերտ Ֆոլկի և այլոց ստեղծագործություններին։ Աշակերտներից յուրաքանչյուրը նախապես ընտրել էր որևէ նկարչի, ուսումնասիրել էր նրա կենսագրությունը և պատրաստել էր նրա այն ստեղծագործության նկարագրությունն ու վերլուծությունը, որը ներկայացված է Ազգային պատկերասրահում։ Իսկ բուն այցելության ժամանակ աշակերտները ներկայացրեցին իրենց կատարված աշխատանքը։
Դասի անցկացման այս ձևաչափը շատ հետաքրքրեց աշակերտներին, և նրանք որոշեցին նմանատիպ այցելությունները դարձնել ավանդույթ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...