Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վարժարանի սաների հերթական հաջողությունը միջազգային հարթակում 10.05.2016

Վարժարանի սաների հերթական հաջողությունը միջազգային հարթակում

Մոտ մեկ տարի առաջ՝ 2015 թ. հունիսի 2-5-ը, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս Միքայել Մալխասյանը մասնակցել էր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված «Shared histories for a Europe without dividing lines» (with a focus on «Teaching and learning history for preventing a conflict») խորագրով սեմինար-համաժողովին, որի ընթացքում տեղի է ունեցել ԵԽ անդամ երկրների դպրոցներում օգտագործելու համար նախատեսված «Shared histories for a Europe without dividing lines» խորգրով ուսումնաօժանդակ էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը:
Եվ ահա, գիրքը ներկայացնող սեղմագրի թարգմանությունը, որ ԵԽ անդամ յուրաքանչյուր երկրում ստանձնել են համաժողովի մասնակիցները, ՀՀ-ում կատարել են «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներ Նարինե Դավթյանը և Ռուդիկ Գրիգորյանը: ԵԽ կրթական քաղաքականության բաժնի թույլտվությամբ աշակերտներն իրավունք են ստացել ներկայացնելու թարգմանությունը որպես Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրում CAS առարկայի շրջանակներում կատարված հասարակական աշխատանք: ԵԽ-ում ի սկզբանե դրականորեն են արձագանքել «Shared histories for a Europe without dividing lines» գրքի տարածման աշխատանքներում աշակերտների ներգրավման առաջարկին, ուստիև հայերեն սեղմագիրը ոչ միայն տեղադրել են ԵԽ կայքի համապատասխան էջում, այլև վարժարանի երկու սաներին իրավունք է տրվել հրապարակել սեղմագրի թարգմանությունը վարժարանի կայքում:
Հավելենք, որ ԵԽ կայքի նույն էջում տեղադրված է նաև ԵԽ տարբեր երկրներից ծրագրին մասնակցած փորձագետների համահեղինակությամբ կազմված հաշվետու զեկույցը, որտեղ Հայաստանից փորձագիտական բոլոր մեկնաբանությունները վարժարանի ուսուցիչ Միքայել Մալխասյանինն են:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...