Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տեղի ունեցավ «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթի առաջին փուլը 08.05.2016

Տեղի ունեցավ «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթի առաջին փուլը

Այսօր՝ մայիսի 8-ին, տեղի ունեցավ «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթի առաջին՝ գրավոր փուլը։ Հանրապետության մայրաքաղաքի և մարզերի դպրոցների 6-9-րդ դասարաններում սովորող աշակերտները իրենց ուժերը փորձեցին մաթեմատիկա առարկայից։ Միաժամանակ վարժարանի տնօրենությունը ծնողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց մրցույթի հաղթղոներին սպասվող առավելությունները․ բարձր միավորներ վաստակած աշակերտները իրավունք կստանան անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու վարժարանում։ Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի համակարգում (IB Diploma Programme) (11-12-րդ դասարաններ) շարունակելու դեպքում, իսկ մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կարժանանան կրթաթոշակի (ամսական՝ մինչև 50 000 դրամ) կամ միանվագ պարգևի:
 Հիշեցնենք, որ մրցույթի գրավոր փուլի արդյունքները կտեղադրվեն մայիսի 8-ի երեկոյան «Քվանտ» վարժարանի կայքում։ Բարձր միավոր վաստակած մասնակիցները վաղը՝ մայիսի 9-ին, կմասնակցեն մրցույթի բանավոր փուլին։ Գրավոր և բանավոր փուլերի գումարային արդյունքներով հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված աշակերտների պարգևատրումը տեղի կունենա ս/թ մայիսի 31-ին։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...