Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
03.05.2016

«Քվանտի» սանը հաղթել է «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլում

Ս/թ ապրիլի 28-ին տեղի ունեցավ «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլը ուսանողների միջև 3-րդ անգամ, իսկ դպրոցականների միջև 1-ին անգամ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը և այլ պաշտոնատար անձիք: Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին մենախոսություն չինարեն լեզվով, մշակութային համար և պատասխանեցին ժյուրիի հարցերին:
Դպրոցականների խմբում առաջին տեղը զբաղեցրեց «Քվանտ» վարժարանի 11-4 դասարանի սան Դիանա Գրիգորյանը, իսկ երկրորդ տեղը՝ «Էլիտա» դպրոցի աշակերտուհի Գոհար Չախալյանը: Ուսանողների խմբում առաջին տեղը զբաղեցրեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի՝ Անուշ Մինասյանը, իսկ երկրորդ տեղը՝ նույն համալսարանի ուսանողուհի Մարիամ Պապիկյանը: Առաջին տեղերը զբաղեցրած մասնակիցները կմեկնեն Չինաստան՝ մասնակցելու համաշխարհային մրցույթին, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կմեկնեն դիտորդի կարգավիճակով:
Սրտանց շնորհավորում ենք Դիանային՝ մաղթելով հաջողություն մրցույթի համաշխարհային փուլում։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...