Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները միացան համահայկական շաբաթօրյակին 02.05.2016

Քվանտականները միացան համահայկական շաբաթօրյակին

Ս/թ ապրիլի 30-ին «Քվանտ» վարժարանի 11-4 դասարանի աշակերտները անգլերենի ուսուցչուհի Քրիստինա Տոնոյանի ղեկավարությամբ մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվող համահայկական շաբաթօրյակին։
Իրենց խոսքում նախաձեռնության կազմակերպիչները նշել էին․ «Դժվար թե մենք կարողանանք հավաքել ամբողջ այն աղբը, որը կուտակվել է մեր քաղաքների և գյուղերի փողոցներում, բայց մենք կարող ենք մեր օրինակով ցույց տալ, որ մեզ դուր չի գալիս ապրել աղբակույտի մեջ։ Այդ օրը մեզ անհրաժեշտ է միայն լավ տրամադրություն, ձեռնոցներ, աղբի համար նախատեսված պարկեր և լուսանկարչական սարքեր։ Եկեք լուսանկարենք կեղտոտված վայրերը մինչ մաքրելը և հետո։ Մեր տունը չի սահմանափակվում միայն մեր շեմով, այն ինչ շեմից այն կողմ է՝ նույնպես մերն է»։
Քվանտականները մեծ սիրով միացան նախաձեռնությանը և կարճ ժամանակահատվածում աղբից մաքրեցին Օղակաձև այգու՝ իրենց վստահված տարածքը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...