Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտի» սաները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպվող ծաղկահավաքին 29.04.2016

«Քվանտի» սաները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպվող ծաղկահավաքին

Ս/թ ապրիլի 27-ին «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտներ մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպվող ծաղկահավաքին։
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում
Միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը եւ բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը
Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, դպրոցականներ եւ ուսանողներ «Քվանտ» վարժարանի սաներն այս տարի երկրորդ անգամ էին մասնակցում նախաձեռնությանը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...