Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի շրջանավարտ և պատմության ամբիոնի ուսուցիչ Միքայել Մալխասյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե հուշամեդալով 29.04.2016

«Քվանտ» վարժարանի շրջանավարտ և պատմության ամբիոնի ուսուցիչ Միքայել Մալխասյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե հուշամեդալով

Օրեր առաջ ԵՊՀ-ում մեկնարկեց ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նստաշրջանի բացման խոսքի ժամանակ առանձնակի շեշտեց ՈՒԳԸ աշխատանքների բարելավման գործում ՈՒԳԸ նախկին նախագահ Միքայել Մալխասյանի ներդրումը և անակնկալ մրցանակ շնորհեց նրան. «Քվանտ» վարժարանի պատմության ուսուցիչ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ Մ․ Մալխասյանին համալսարանում ուսանողական գիտական գործունեություն ծավալելու, ՈՒԳԸ աշխատանքների էապես բարելավման հարցում ունեցած նշանակալի ներդրման համար շնորհվեց ԵՊՀ ոսկե հուշամեդալ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Քվանտ» վարժարանի պատմության ուսուցիչ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ Միքայել Մալխասյանին համալսարանում ուսանողական գիտական գործունեություն ծավալելու, ՈՒԳԸ աշխատանքների էապես բարելավման հարցում ունեցած նշանակալի ներդրման համար պարգևատրեց ԵՊՀ ոսկե հուշամեդալով:
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մ․ Մալխասյանը հասցրել է ակնառու ձեռքբերումներ գրանցել ինչպես վարժարանում, այնպես էլ Մայր բուհում։ Միքայելը գիտական կարողություններով աչքի է ընկել դեռևս վարժարանում ուսանելու տարիներին՝  իր կատարած ցանկացած աշխատանքի վերաբերվելով մեծ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ։
Սրտանց շնորհավորում ենք արժանավոր քվանտականին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...