Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Իմ տառը» մանրանկարչության մրցույթի հաղթողները պարգևատրվեցին 20.04.2016

«Իմ տառը» մանրանկարչության մրցույթի հաղթողները պարգևատրվեցին

«Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում մատաղ սերնդին ոչ միայն ակադեմիական գիտելիքներով զինելու, այլև արվեստի գաղտնիքներին ծանոթացնելու համար։ Այդ նպատակով ամենօրյա ուսումնադաստիարակչական աշխատանքների շրջանակներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, մրցույթներ․․․
Օրերս նմանատիպ մրցույթ էր նախաձեռնել կերպարվեստի ուսուցչուհի Լուսինե Ղալումյանը։ Երեխաներին մանրանկարչության արվեստին ծանոթացնելու նպատակով կազմակերպվել էր «Իմ տառը» խորագրով մրցույթ։ Նախապես ծանոթանալով մանրանկարչության նրբություններին և գաղտնիքներին՝ առաջինդասարանցիներից յուրաքանչյուրը պատրաստեց իր տառը։ Լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով, իսկ  հայոց այբուբենը խորհրդանշող ցուցապաստառը զարդարեց վարժարանի նոր մասնաշենքի միջանցքը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...