Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեկնարկեց հետազոտական աշխատանքների պաշտպանությունը 18.04.2016

Մեկնարկեց հետազոտական աշխատանքների պաշտպանությունը

Սկսած 2012 թ․-ից՝ «Քվանտ» վարժարանն իրականացնում է «Հետազոտական աշխատանք» նախաձեռնությունը: Այս աշխատանքը կարևորվում է նրանով, որ խթանում է աշակերտների ոչ միայն ստեղծագործական կարողությունները, այլ նաև մեծապես ապահովում գիտական գործունեությանը դիմելու ձգտումը, սովորեցնում հետազոտական աշխատանք կատարելու նրբությունները, մշակում նյութին գիտական չափանիշներով վերաբերվելու անհրաժեշտություն և վերլուծական հմտություն: Նախաձեռնությունը աշակերտին տալիս է ևս մեկ առավելություն. հնարավորություն է ընձեռում զարգացնել խոսքը, ներկայացնել և պաշտպանել սեփական կարծիքն ու տեսակետը:
Վարժարանի միջին և ավագ դպրոցի բոլոր աշակերտները հետազոտական աշխատանք կատարում են իրենց նախընտրած առարկաներից: Այս տարի այն մեկնարկեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայով: Ներկայացվեցին թեմաներ ոչ միայն հայ գրականությունից: Երեխաների ուսումնասիրության ոլորտում են հայտնվել նաև օտարագիր հեղինակներն ու նրանց ստեղծագործությունների հայերեն նոր թարգմանությունները: Երեխաները հետաքրքիր զուգահեռներ են անցկացնել հայ ու համաշխարհային գրականության ժամանակակից ստեղծագործությունների միջև: Ուշագրավ ու գովելի է նաև այն, որ նրանք անդրադարձել են այնպիսի գրքերի, որոնք արծարծում են աշխարհին հուզող արդիական խնդիրներ ու մտահոգություններ, այդ թվում և մեզ՝ հայերիս համար ազգային նշանակություն ունեցող հարցեր: Մասնավորապես հետաքրքիր էր թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի մեկնաբանությունն ու վերլուծությունը: Երեխաները լուսաբանել ու զուգահեռներ էին անցկացրել ազգային խնդիրներին, դրանցով պայմանավորված նաև բարոյականությանն ու մարդկայնությանը վերաբերող տարբեր հարցերի միջև, որոնք այսօր իսկապես արդիական հնչողություն և հնչեղություն ունեն:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...