Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Գիրք ծաղկանց» ներկայացումը հիացրեց 7-3 դասարանի աշակերտներին 16.04.2016

«Գիրք ծաղկանց» ներկայացումը հիացրեց 7-3 դասարանի աշակերտներին

Օրերս «Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի աշակերտները դասղեկ Ռ․ Արշակյանի ուղեկցությամբ ներկա գտնվեցին Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք Ծաղկանց» թատերական ներկայացմանը, որի համար հիմք է հանդիսացել Դ․ Դեմիրճյանի համանուն ստեղծագործությունը։ Բեմադրության հիմքում դրված է միջնադարյան հայկական բարձրաքանդակ՝ Մարդու, Առյուծի, Ցլի և Արծվի միֆական կերպարներով, որոնք խորհրդանշում են չորս ավետարանիչներին։
Բարձրաքանդակը կենդանացավ, մեզ պատմեց Գրքի ու Գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների և նրանց մեջ տեղ գտած աստվածային մանրանկարների մասին։ Փոքրիկ պոետը ծանոթացավ հայոց այբուբենին և սկսեց գրել ծաղիկների մասին իր Գիրքը։
Ժամանակը հոսեց․․․ Գիրքը բուժեց փոքրիկ աղջկա անբուժելի հիվանդությունը։ Երիտասարդ կինը բացահայտեց Գրքի խորհուրդը։ Գիրքը իր մշտական հանգրվանը գտավ սրբազան գրապահոցում՝ Մատենադարանում․․․  
Երեխաները համակ ուշադրությամբ դիտեցին Ժիրայր Դադասյանի կողմից բեմադրված գեղեցիկ ստեղծագործությունը, ունկնդրեցին հատուկ այս բեմադրության համար Վահան Արծրունու կողմից գրված երաժշտությունը։ 
Շատ գեղեցիկ բեմադրություն է՝ շատ արհեստավարժ  դերասանական խաղով։ 
Քվանտականները հիացած էին ու բավականին տպավորված ներկայացման հետաքրքիր լուծումներով։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...