Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տիեզերագնացության միջազգային օրը Տիեզերքի թանգարանում 13.04.2016

Տիեզերագնացության միջազգային օրը Տիեզերքի թանգարանում

Ավիացիայի և տիեզերագնացության միջազգային օրը՝ ապրիլի 12-ին, «Քվանտ» վարժարանի 6-4 դասարանի աշակերտները դասղեկ Խաչատուր Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեցին Տիեզերքի թանգարան: Վարժարանի սաներին դիմավորեց թանգարանի տնօրեն, հայտնի գիտնական, պրոֆեսոր Վ․ Գուրզադյանը, ով ներկայացրեց հետաքրքիր փաստեր տիեզերքի ուսումնասիրության և այդ գործընթացում հայերի մասնակցության մասին:
Թանգարանում ցուցադրված են  տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ` ստեղծված Հայաստանի մասնագետների կողմից. տիեզերքից վերադարձած վայրէջքային սարք, տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈն-2 աստղադիտարանի պատճենը և այլն:
Թանգարանը ընդգրկում է նաև տիեզերական հետազոտություններին առնչվող նշանակալից փաստաթղթեր, այդ թվում ձեռագիր` Հայաստանում նախաթռիչքային պատրաստում անցած խորհրդային տիեզերագնացների, ВОСТОК, СОЮЗ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների, նաև  NASA-ի: Թանգարանի առավել հետաքրքիր  նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեյի` միջուկային զենքի ստեղծման գլխավոր դեմքերից մեկի ձեռագիր հոդվածը, որը գրվել է ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հետ միասին:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...