Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները Գաֆեսճյան արվեստի կենտրոնում 12.04.2016

Քվանտականները Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Ս/թ ապրիլի 8-ին «Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի աշակերտները դասղեկ Լիլիթ Հակոբյանի ուղեկցությամբ մասնակցեցին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրին։ Ծրագիրը հիմնված էր «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության վրա: Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կատարեցին ցուցասրահում` ծանոթանալով արվեստագետ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործություններին: Ինտերակտիվ հարց ու պատասխանի միջոցով ներկայացվեցին մանրամասներ նկարչի ստեղծագործական ուղու մասին։ Ծրագրի երկրորդ մասը շարունակվեց Ստեղծագործական սրահում, որտեղ մեր սաները դիտեցին նկարչի բեմանկարչական աշխատանքների և թատերական ներկայացումների հերոսների մասին տեսանյութ, այնուհետև սեփական ձեռքերով ստեղծեցին բեմական պարագաներ՝ դեկորատիվ գլխարկներ, դիմակներ, հովհարներ․․․
Քվանտականները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ կատարեցին բոլոր հանձնարարությունները՝ կենտրոնի ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացնելով իրենց գիտելիքներով և արվեստի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությամբ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...