Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ՄԲ կազմակերպության տարածաշրջանային ղեկավարը շնորհավորում է «Քվանտի» ՄԲ «Դիպլոմա» ծրագրի իրականացման հնգամյակը 09.04.2016

ՄԲ կազմակերպության տարածաշրջանային ղեկավարը շնորհավորում է «Քվանտի» ՄԲ «Դիպլոմա» ծրագրի իրականացման հնգամյակը

Այս տարի լրանում է «Քվանտ» վարժարանի՝ Միջազգային բակալավրիատի համակարգին միանալու հնգամյակը։  «Քվանտը» առաջին հայկական դպրոցն  է,  որը 2011 թ. դարձավ ՄԲ կազմակերպության անդամ և ստացավ համապատասխան հավաստագիր կրթական ծրագրերից ամենաբարձրի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի (11-12-րդ դասարաններ) իրականացման  իրավունքով:
Սկսած 2013 թ.-ից՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող վարժարանի շրջանավարտները փայլուն հանձնում են ավարտական քննությունները և  առանց ընդունելության քննությունների սովորելու հրավերներ ստանում աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից։ Նրանցից շատերն այսօր համալրել են Օքսֆորդի, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL), Էդինբուրգի հաալսարանի, Լոնդոնի կայսերական քոլեջի (ICL), Կալիֆորնիայի և մի շարք այլ համալսարանների ուսանողների շարքերը։ Ի դեպ, մեր սաների ավարտական միջին գնահատականները շուրջ 3-5 միավորով գերազանցում է աշխարհի միջինը։
Օրերս հնգամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ ստացանք ՄԲ կազմակերպության Աֆրիկա, Եվրոպա և Մերձավոր Արևելք տարածաշրջանային ղեկավար Էդրիըն Քըրնիից։ Նամակում մասնավորապես ասվում է․
«Հարգելի՛ տնօրեն
Շնորհավորում ենք ձեզ ՄԲ դպրոց դառնալու 5-ամյակի կապակցությամբ։
Շնորհակալ ենք քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և ՄԲ առաքելության հաջողությանը նպաստելու համար։
Մենք գիտենք, որ ՄԲ ծրագրի հաջողությունը համատեղ աշխատանք է պահանջում, ուստի ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր ներդրում ունեն այդ գործում։ Մեր խորին երախտագիտությունն ենք հղում ծրագրի կոորդինատորին, ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին, առանց որոնց այս ամենը հնարավոր չէր լինի կազմակերպել։
Հուսով ենք ձեզ հետ առաջիկայում նշել նոր իրադարձություններ։
Լավագույն մաղթանքներով՝
Էդրիըն Քըրնի (ՄԲ կազմակերպության Աֆրիկա, Եվրոպա և Մերձավոր Արևելք տարածաշրջանային ղեկավար)»



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...