Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ամփոփիչ դաս Եղիշե Չարենցի տուն-թանգարանում 08.04.2016

Ամփոփիչ դաս Եղիշե Չարենցի տուն-թանգարանում

«Քվանտ» վարժարանի աշակերտները հաճախ են գրականության դասերն անցկացնում հայ դասականների տուն-թանգարաններում: Այցելությունները հնարավորություն են տալիս անմիջականորեն զգալու գրողի կենդանի շունչը, հաղորդակից լինելու նրա խոհերին ու ապրումներին։
Այս անգամ 11-5 դասարանի աշակերտներս հայոց լեզվի ուսուցչուհի և դասղեկ Հ․ Բայրամյանի ուղեկցությամբ Չարենցի տուն-թանգարանում էինք։ Մաքառումներով լի, ողբերգական ու հերոսական կյանք։ Հերթով շրջում ենք Չարենցի կյանքի պատմության էջերը․ Կարս՝ մանկություն, Վան՝ պատանություն, ռազմի դաշտ, հետո՝ հեղափոխություն, գալիք պայծառ օրերի երազանք․․․ հիասթափություն, քաղաքական հալածանք, բայց ոգին՝ անկոտրում։
Բարձրանում ենք վերջին հարկ․ այստեղ Չարենցի գրասեղանն է՝ վրան «Նարեկը», գրամեքենան, գրքերով լի պահարանը։ Կողքի սենյակում երեխաների մահճակալն է։ Աչքերիդ առաջ հառնում է պատկերը․ եկել են Չարենցի հետևից։
Այնքան առարկայական ես զգում ամենը։
Դուրս ենք գալիս՝ մեզ հետ Չարենցի ուժը, հավաքական ուժի հաղթանակի հավատը։
Նյութը պատրաստեց 11-5 դասարանը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...