Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Պատմության դասը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05.04.2016

Պատմության դասը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ս/թ մարտի 29-ին «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտները դասղեկ Փառանձեմ Դավթյանի և պատմության ուսուցչուհի Նարինե Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Աշակերտները եղան Էջմիածնի Մայր Տաճարում, ինչպես նաև Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում և Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում։ Պատմության ուսուցչուհի Ն․ Զոհրաբյանը աշակերտների ուշադրությանը ներկայացրեց Էջմիածնի հիմնադրման պատմությունը, ինչպես նաև հայոց հոգևոր կենտրոնի վերաբերյալ հետաքրքիր և հիշարժան փաստեր։
Էքսկուրսիան կարևոր  և ուսուցողական էր աշակերտների համար, քանի  որ  սա  լավ  առիթ  էր  տեղում ծանոթանալու մեր հոգևոր կենտրոնի մշակութային ժառանգությանը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...