Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ԵՊՀ ռեկտոր Ա․ Սիմոնյանը հրաման է արձակել ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ Միքայել Մալխասյանին շնորհակալություն հայտնելու մասին 24.03.2016

ԵՊՀ ռեկտոր Ա․ Սիմոնյանը հրաման է արձակել ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ Միքայել Մալխասյանին շնորհակալություն հայտնելու մասին

Վերջերս «Քվանտ» վարժարանի շրջանավարտ, պատմության ուսուցիչ, ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ, Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը շնորհակալության է արժանացել ԵՊՀ ռեկտոր Ա․ Սիմոնյանի կողմից։ Շնորհակալության մասին հրամանում մասնավորապես ասվում է․ «Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահի պարտականությունները բարձր մակարդակով կատարելու, ընկերությունում աշխատանքային նոր մշակույթ արմատավորելու, ուսանողական գիտական աշխատանքների կատարման ոլորտում քանակական ու որակական էական առաջընթաց ապահովելու համար ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ, Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Արմենի Մալխասյանին հայտնել շնորհակալություն»։ Մ․ Մալխասյանը ներկայումս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն է։ Հպարտանում ենք իսկական քվանտականի յուրաքանչյուր հաջողությամբ։ Մաղթում ենք նրան նորանոր ձեռքբերումներ և արգասաբեր աշխատանք։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...