Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հարցազրույց միջազգային օլիմպիադաների մեդալակիրների հետ 26.02.2016

Հարցազրույց միջազգային օլիմպիադաների մեդալակիրների հետ

Ինչպես հայտնի է, «Քվանտ» վարժարանի սաները առանձնանում են իրենց ակադեմիական խորը գիտելիքներով, ինչը և հանդիսանում է նրանց հաջողության գրավականներից մեկը։ Ահա վերը նշվածի վառ ապացույցը․ վերջերս «Քվանտի» աշակերտներից մի քանիսը մասնակցել էին Ղազախստանում տեղի ունեցած մաթեմատիկայի և ֆիզիկայի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային և վերադարձել մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալներով: Աշակերտական խորհրդի անդամ, 9-4 դասարանի աշակերտուհի Անահիտ Հակոբյանը վերջերս զրուցել է օլիմպիական հերոսների՝ ֆիզիկայի օլիմպիադայի ոսկե մեդալակիր Աշոտ Մաթևոսյանի (10-1 դասարան),  ֆիզիկայի բրոնզե մեդալակիր Էդվարդ Խալաֆյանի (12-1 դասարան), մաթեմատիկայի օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ Սևակ Աբրահամյանի (12-1 դասարան) և Ալեքսանդր Կարալյանի (10-1 դասարան) հետ։
-Ո՞րն է հաջողության հասնելու ձեր գաղտնիքը:
Աշոտ - Պետք է ունենալ աշխատասիրություն և նպատակասլացություն։
Էդվարդ - Համառ աշխատանքը։
Սևակ - Շատ աշխատելը։
Ալեքսանդր - Անհրաժեշտ է շատ աշխատել, ունենալ լավ ուսուցիչներ, ճիշտ ժամանակին կողմնորոշվել հետաքրքրությունների մեջ և լինել մի քիչ հաջողակ:
- Ինչպիսի՞ զգացողություններ եք ունեցել օլիմպիադայի ընթացքում:
Աշոտ - Կենտրոնացել էի խնդիրների վրա և չէի մտածում, թե ինչի համար եմ մասնակցում օլիմպիադային: Աշոտ
Էդվարդ - Հուզվում էի։ Էդվարդ
Սևակ - Ցանկացած խնդրի ստացվելու դեպքում ոգևորվում էի: Սևակ
Ալեքսանդր - Պատասխանատվություն, ինչպես նաև հիասթափություն, եթե որևէ խնդիր չէր ստացվում:
-Ի՞նչ ծրագրեր ունեք հետագայում ուսման ասպարեզում:
Աշոտ - Դեռ ծրագրեր չունեմ։
Էդվարդ - Ցանկանում եմ մասնակցել հաջորդ միջազգային օլիմպիադներին:
Սևակ - Ցանկանում եմ ընդունվել ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, ուզում եմ ծրագրավորող դառնալ:
Ալեքսանդր - Դեռ պարզ չէ, սակայն կրթությունս կշարունակեմ ստանալ ՀՀ-ում:
-Ո՞րն է եղել առաջին օլիմպիադան, որին մասնակցել եք:
Աշոտ -  Օժտված երեխաների մրցույթն է եղել, որին մասնակցելով ընդունվել եմ «Քվանտ» վարժարան:
Էդվարդ - «Կենգուրու» մրցույթը, որին մանակցել եմ վեցերորդ դասարանում:
Սևակ – Մաթեմատիկայի օլիմպիադան, նախորդ տարի հասել եմ մարզային փուլ:
Ալեքսանդր - «Քվանտ» վարժարանի կողմից կազմակերպվող օժտված երեխաների մրցույթը, որին մասնակցել եմ վեցերորդ դասարանում:
- Ցանկացած նվաճում որոշ չափով պարտավորեցնող է։ Ի՞նչ եք դուք ակնկալում ձեր հետագա գործունեությունից:
Աշոտ - Ավելի շատ աշխատանք՝ նոր հաջողությունների հասնելու համար։
Էդվարդ - Հասնել ավելի մեծ հաջողությունների:
Սևակ - Աշխատում եմ նոր նվաճումների համար:
Ալեքսանդր - Կփորձեմ պահպանել նվաճումները:
- Եվ վերջում՝ ձեր ուղերձը ձեր հասակակիցներին:
Աշոտ - Չվախենալ և մասնակցել օլիմպիադաների։
Էդվարդ - Շատ աշխատել նպատակներին հասնելու համար:
Սևակ - Շատ և խելամիտ աշխատել հաջողության հասնելու համար:
Ալեքսանդր - Ընտրել այն ուղղությունը, որն իրենց ավելի շատ է դուր գալիս:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...