Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Առցանց հանդիպում տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ 10.03.2016

Առցանց հանդիպում տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ

Սույն թվականի մարտի 6-ին Տիեզերագիտական ակումբի նախաձեռնությամբ «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում կայացավ առցանց հանդիպում տիեզերագնաց, Ռուսաստանի Դաշնության հերոս Օլեգ Գերմանովիչ Արտեմևի հետ:
Հանդիպմանը մասնակցեցին տարբեր դպրոցների և բուհերի սովորողներ, ուսուցիչներ, Տիեզերագիտական ակումբի սաներ ու անդամներ:
Օլեգ Գերմանովիչ Արտեմևը դեպի տիեզերք թռիչք է կատարել 2014 թ. «Սոյուզ ՏՄԱ-12Մ» տիեզերանավով և մասնակցել է երկարաժամկետ թռիչքի Միջազգային տիեզերական կայանում, կատարել է 2 ելք բաց տիեզերք, ինչպես նաև մասնակցել է «Մարս-500» ծրագրի
շրջանակներում անցկացված գիտափորձերին:
Հանդիպման ընթացքում Արտեմևը պատմեց իր անցած ճանապարհի, կատարած տիեզերական թռիչքի և Միջազգային տիեզերական կայանի մասին, որից հետո հանդիպման մասնակիցները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան հետաքրքիր
մանրամասներով հագեցած հանրամատչելի պատասխաններ:
Բոլորը շատ գոհ էին ու տպավորված անմոռանալի հանդիպումից:
Սա արդեն երկրորդ հանդիպումն է, որը կայացավ «Քվանտ» վարժարանի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում՝ Տիեզերագիտական ակումբի անդամների, Հայաստանում ՌԴ դեսպանատան և Մոսկվայում տիեզերագնացության թանգարանի գործուն աջակցության շնորհիվ։
Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման աջակիցներին:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...