Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
 «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի գալլա համերգը մեկնարկեց «Քվանտի» հիմնով 07.03.2016

«Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի գալլա համերգը մեկնարկեց «Քվանտի» հիմնով

Դեռևս նախորդ կիսամյակի ընթացքում մեկնարկած «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթը հասավ իր տրամաբանական ավարտին։ Երեք փուլերի ընթացքում տաղանդաշատ քվանտականներն իրենց ուժերը փորձեցին տարբեր անվանակարգերում՝ «Երգ», «Պար», «Նկարչություն», «Ասմունք», «Նվագ»։ Համառ պայքարի արդյունքում հայտնի դարձան մրցույթի հաղթողների անունները, իսկ արդյունքներն ամփոփվեցին այսօր՝ Կանանց միջազգային տոնին նվիրված գալլա համերգի ընթացքում։
Միջոցառման բացումը ավելի քան հիշարժան էր․ առաջին անգամ հնչեց «Քվանտ» վարժարանի հիմնը, որը կատարեցին վարժարանի տարրական դպրոցի սաները։ Այնուհետև մրցույթի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով, դիպլոմներով, հուշանվերներով և ևս մեկ անգամ հանդիսատեսին հիացրեցին իրենց կատարումներով։
Ի դեպ, վարժարանի ուսուցիչները և նախկին սաները ևս անակնկալ էին պատրաստել․ կերպարվեստի ուսուցչուհի Լուսինե Ղալումյանը թղթից պատրաստել էր գեղեցիկ ծաղկեփնջեր, որոնք սիրով նվիրեց իր գործընկերուհիներին։ Աշակերտները և նրանց ծնողները մեծ ոգևորությամբ ողջունեցին ուսուցիչներ Բելլա Դավթյանի, Աննա Վիրաբյանի, Միքայել Մալխասյանի, Սոս Աղամիրյանի և վարժարանի շրջանավարտ Էդուարդ Անաստասյանի երաժշտական կատարումները։
Ի դեպ, «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթ-միջոցառումը կազմակերպվել էր «Քվանտ» վարժարանի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Քառորդդարյա պատմություն ունեցող «Քվանտի» կյանքում իր բնույթով այն առաջին համավարժարանային միջոցառումն էր։ Մշտապես ակադեմիական գիտելիքներով փայլող քվանտականներն այս անգամ իրենց տաղանդները ցուցադրեցին մեկ այլ՝ մշակութային անկյունից։
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին, հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին։
Շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին գալիք տոնի կապակցությամբ։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...