Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Դասախոսություն՝ «Գիտական բացահայտումները մեծածավալ տվյալների դարաշրջանում» թեմայով 07.03.2016

Դասախոսություն՝ «Գիտական բացահայտումները մեծածավալ տվյալների դարաշրջանում» թեմայով

Սույն թվականի մարտի 5-ին «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում «Գիտական բացահայտումները մեծածավալ տվյալների դարաշրջանում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Արամ Գալստյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր «Քվանտ» վարժարանի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Արամ Գալստյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը։ Գիտական թեզը պաշտպանել է Յուտայի համալսարանում։ Գիտական ներկա հետաքրքրություններն են՝ համալիր ցանցերի մաթեմատիկական մոդելավորումը և մեքենայական ուսուցման վիճակագրական մոդելների ստեղծումը։ Տպագրել է ավելի քան 70 գիտական հոդված հեղինակավոր ամսագրերում։
Ինչպես նշեց Ա․ Գալստյանը, վերջին տարիներին բազմաթիվ գիտական բացահայտումներ են տեղի ունեցել, օրինակ, «արհեստական ինտելեկտին» վերաբերող գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում, ընդ որում, համաձայն կանխատեսումների, առաջիկայում ռոբոտատեխնիկան ավելի արագ կզարգանա, և դրանում մեծ կլինի երիտասարդների ներդրումը։
«Քվանտ» վարժարանը հանրապետության այն կրթօջախներից է, որտեղ աշակերտները հնարավորություն ունեն փոքրիկ գիտական բացահայտումներ կատարել շատ վաղ հասակում, ինչն էլ պարարտ հիմք է հանդիսանում նրանց հետագա գիտական գործունեության համար։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...