Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Առաջնորդել տեսլականով և արժեքների հիման վրա» 05.03.2016

«Առաջնորդել տեսլականով և արժեքների հիման վրա»

«Քվանտ» վարժարանի 25-ամյակին նվիրված դասախոսությունների շարքում այսօր՝ մարտի 5-ին, հյուրընկալեցինք վարժարանի շրջանավարտ, «Կողբ» հիմնադրամի Խորհրդի նախագահ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության անդամ, տնտեսագիտության թեկնածու Արման Բարսեղյանին։ Պարոն Բարսեղյանը քվանտականների համար պատրաստել էր հետաքրքիր և արդիական դասախոսություն առաջնորդության մասին։
Ա․ Բարսեղյանը ամփոփ ներկայացրեց այն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի ցանկացած առաջնորդ։ Դրանք են՝ արդարություն, ազատություն, ազնվություն, կամք, ինքնատիրապետում և ևս մի շարք այլ հատկանիշներ։ Ի՞նչ վտանգներ կան նշված հատկանիշների ավել կամ պակաս չափաբաժնի դեպքում։ Առաջնորդի համար առավել բարդ իրավիճակ է ստեղծվում, երբ հակադրվում են տարբեր արժեքներ։ Ի՞նչ անել։ Ինչպե՞ս վարվել։ Այս և նմանատիպ այլ հարցերի շուրջ ակտիվ քննարկման ընթացքում քվանտականները արտահայտեցին սեփական կարծիքները և տեսակետները։ Ներկաներից յուրաքանչյուրին վաղը մեծ ապագա է սպասվում, և Ա․ Բարսեղյանը կոչ արեց չվախենալ սեփական երազանքներից և ունենալ տեսլական, իսկ դեպի երազանքը կատարող քայլը կատարել հիմա։ «Նույնիսկ հազարամղոն ճամփորդությունը սկսվում է մեկ հատիկ քայլով»,-Գարեգին Նժդեհի խոսքերը մեջբերեց Ա․ Բարսեղյանը։
Ինչ խոսք, դասախոսությունը շատ հետաքրքիր և ոգեշնչող էր։ Վստահ ենք, որ ներկաները հանդիպման արդյունքում շատ բան սովորեցին, և կյանքի հետագա փուլերում կկարողանան այդ գիտելիքները կիրառել։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...