Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Առցանց հանդիպում տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ 04.03.2016

Առցանց հանդիպում տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ

Տիեզերագիտական ակումբի նախաձեռնությամբ մարտի 6-ին` ժամը 14:30-ին, «Քվանտ» վարժարանի մեծ դահլիճում կայանալու է աշակարտների առցանց հանդիպում տիեզերագնաց, ՌԴ հերոս Օլեգ Գերմանովիչ Արտեմևի հետ, որը թռել է տիեզերք 2014 թ. «Սոյուզ ՏՄԱ-12Մ» տիեզերա­նավով և մասնակցել է երկարա­ժամկետ թռիչքի Միջազգային տիեզերական կայանում, կատարել է 2 ելք բաց տիեզերք, ինչպես նաև մասնակցել է «Մարս-500» ծրագրի շրջանակներում անցկացված գիտափորձերին:

Հանդիպմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ դիմելով Տիեզերա­գի­տական ակումբին:

Ուղարկեք ձեր գրանցման հայտերը

ayas.space@gmail.com հասցեով,

հետևյալ ձևաչափով՝

---------------

Թեմա՝ Արտեմյեվ

Բուն նամակում.

- Անուն, ազգանուն՝

- Դպրոց/հաստատություն՝

- Տարիք՝

- Էլ. հասցե՝

- Հեռախոս՝

---------------

Կարող եք նամակում նշել նաև այն հարցերը, որ կուզենայիք տրվեին հանդիպման հյուրին: Գրանցվելու վերջնաժամկետը մարտի 4-ն է:

Դիմողները հետադարձ կապով կստանան գրանցման հաստատում:

Խնդրում ենք գալ «Քվանտ» վարժարան մարտի 6-ին՝ ժամը 14:30-ից ոչ ուշ:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...