Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Միջազգային փորձագետ Ջուլիան Սեֆթոն-Գրինը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը «Քվանտ» վարժարանում 29.02.2016

Միջազգային փորձագետ Ջուլիան Սեֆթոն-Գրինը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը «Քվանտ» վարժարանում

Օրեր առաջ «Քվանտ» վարժարան էին այցելել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը և միջազգային փորձագետ Ջուլիան Սեֆթոն-Գրինը։ Վերջինս Հայաստան էր եկել «Թումո» կենտրոնի աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով։ Հանդիսանալով հանրակրթության ոլորտի առաջատար դպրոցներից մեկը՝ նրանք «Քվանտ» վարժարանի օրինակով ծանոթացան դպրոցական ծրագրերում տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավվածությանը, ինչպես նաև այս ոլորտում աշակերտների հետաքրքրություններին։ Ջուլիան Սեֆթոն-Գրինը անկախ գիտնական է, ով գործունեություն է ծավալում ստեղծարար կրթության և մշակութային ոլորտում։ Ներկայումս նա աշխատում է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի մեդիա և հաղորդակցություն բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մեր հյուրերը շրջեցին վարժարանում, շփվեցին քվանտականների հետ։ Նրանք տպավորված էին մեր աշակերտների ինտելեկտուալ մակարդակով, անգլերենի գերազանց իմացությամբ։ Ի դեպ, քվանտականներից շատերը ներգրավված են «Թումո» կենտրոնի մի շարք ծրագրերին։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...