Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մայրենի լեզվով խոսելը ոչ թե որպես հերոսություն, այլ իրավունք 27.02.2016

Մայրենի լեզվով խոսելը ոչ թե որպես հերոսություն, այլ իրավունք

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը նշում էին նաև քվանտականները: Մայրենի լեզուն ու գրականությունը իրենց օրինակով սիրելի դարձնելը, նրա նկատմամբ սեր տարածելն ու այն աշակերտներին սովորեցնելը ամենօրյա աշխատանք ու կենսակերպ դարձրած հայոց լեզվի ու գրականության ուսուցիչները  ևս մեկ առիթ էին ստեղծել մայրենի լեզվի, նրա կարևորության և անգամ փետրվարի 21-ի օրվա խորհրդի մասին խոսելու: Բայց այս անգամ «ամբիոնից» խոսողները ոչ թե ուսուցիչներն էին, այլ ժամանակակից երկու գրողներ՝ Նառա Վարդանյանը և Նշան Աբասյանը: «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը քննարկում-հանդիպում էր կազմակերպել երիտասարդ արդի գրողների հետ: Երկու  հյուրերն էլ  մայրենի լեզվով խոսելն ու այն պահպանելը, հայատառ ու հայերեն խոսքի նկատմամբ հարգանքն ու նույնիսկ պահանջը ներկայացնում էին ոչ թե որպես հերոսություն, այլ հայ քաղաքացու օրինական իրավունք: Ու հենց մայրենի լեզվով կրթություն ստանալու, շրջապատում հայերեն ճիշտ ու գրագետ խոսք լսելու և տեսնելու մասին էլ եղավ հիմնական քննարկումը, որին բավական հետաքրքիր, երբեմն անգամ սուր հարցերով մասնակցեցին նաև «Քվանտի» ավագ դպրոցի սաները: Իսկ բնական, կենդանի ու առանց պաթոսի խոսքն ու զրույցը ավարտվեց հյուրերի՝ նույնքան բնական ու անկեղծ գրական ստեղծագործությունների ընթերցմամբ, որը աշակերտներից շատերի համար թերևս  ևս մեկ անգամ հաստատեց կամ այլ կողմից ցուցադրեց հայերեն խոսքի գեղեցկությունը:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...