Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հանդիպում «Հայկական ծրագրեր» ընկերության աշխատակից Անդրանիկ Խաչատրյանի հետ 22.02.2016

Հանդիպում «Հայկական ծրագրեր» ընկերության աշխատակից Անդրանիկ Խաչատրյանի հետ

Սույն թվականի փետրվարի 18-ին «Քվանտ» վարժարանի ընթերցասրահում հյուրընկալեցինք «Հայկական ծրագրեր» կազմակերպության աշխատակից Անդրանիկ Խաչատրյանին։ Հանդիպման նպատակը վարժարանի ավագ դպրոցի սաներին ԵՊՀ և «Հայկական ծրագրեր» ընկերության համատեղ ջանքերով կազմակերպվող նոր բաժնի մասին իրազեկումն էր։ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետում բացվել է նոր մասնագիտություն, որը կոչվում է «Ինֆորմացիոն անվտանգություն»: 2016 թ կատարվելու է առաջին կուրսի ընդունելությունը: Նոր մասնագիտությունը ԻԿՄ ծրագրի համեմատ ունի ավելի կիրառական ուղղվածություն: Կրճատվել են մի շարք մաթեմատիկական առարկաներ, դրանց փոխարեն ավելացել են մի շարք ծրագրավորման առարկաներ: Դասավանդելու համար, ԵՊՀ դասախոսներից բացի, ներգրավվելու են առաջատար մասնագետներ ծրագրավորման ոլորտի տարբեր ընկերություններից: «Ծրագրավորման տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում և փոխվում, և ժամանակակից գիտելիք մատուցել կարող են միայն ոլորտում աշխատող մասնագետները: Նախատեսվում է նաև անցկացնել աշխատանքային պրակտիկա չորրորդ կուրսի ուսանողների համար տարբեր ընկերություններում։  «Ինֆորմացիոն անվտանգություն» մասնագիտությունը ունենալու է 45-50 տեղ, որից մոտ 15-ը՝ անվճար: Ընդունելության քննությունները նույնն են, ինչ ԻԿՄ-ում (մաթեմատիկա և անգլերեն կամ ֆիզիկա առարկաներից մեկը): «Քանի որ 2016 թ․-ին ընդունելությունը կատարվելու է առաջին անգամ, մենք ակընկալում ենք, որ անցողիկ բալերը ավելի ցածր կլինեն, քան ԻԿՄ-ում: Մասնագիտության կոդն է՝ 061901.01.6»,-հանդիպման ավարտին նշեց Ա Խաչատրյանը:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...