Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տարրական դպրոցում Գիրք նվիրելու օրը վերածվեց իսկական տոնի 22.02.2016

Տարրական դպրոցում Գիրք նվիրելու օրը վերածվեց իսկական տոնի

1896 թվականի փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է՝ այդ օրը Հայաստանում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Օրվա խորհուրդն իմանալով՝ վարժարանի տարրական դպրոցի սաները որոշեցին պատրաստել միջոցառում՝ նվիրված գրքերին և Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին: Միջոցառման նախապատրաստական աշխատանքներին երեխաները մոտեցել էին ամենայն լրջությամբ: Մասնավորապես՝ 2-1 և 2-2 դասարանների աշակերտները պատրաստել էին գեղեցիկ և բովանդակալից գրքեր: Պատրաստված բոլոր գրքերը ներկայացված էին ցուցահանդեսի ժամանակ: Միջոցառման առաջին հատվածում երեխաները ներկայացրին թղթի պատրաստման ամբողջական գործընթացը, իսկ այնուհետև Հովհաննես Թումանյանի կենսագրությունը: Ինչ վերաբերում է վարժարանի ամենափոքրիկներին՝ առաջին դասարանի սաներին, ապա նրանք որոշել էին իրենց ընկերների համար բեմադրել Թումանյանի հեքիաթները բոլորը հիացած էին փոքրիկների ներկայացրած տիկնիկային թատրոնով: Ինչպես նաև, յուրաքանչյուր միջոցառում չի կարող անցնել առանց գեղեցիկ կատարումների: Բնականաբար, երեխաները կատարեցին Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Կարծում եմ՝ դժվար չէ գուշակել, որ թե՛ երեխաները, թե՛ նրանց դասվարները և ուսուցիչները ջանքեր չէին խնայել այս միջոցառումը կայացնելու համար: Տարրական դպրոցում «Թումանյանական օրերը» շարունակվելու են՝ Թումանյանի հեքիաթների՝ դասամիջոցներին ցուցադրվող բեմադրությունների տեսքով:Նյութը պատրաստեց Նազարյան Սերինեն (10-1 դասարան)

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...