Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
17.02.2016

Տեղի ունեցավ «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի երկրորդ փուլը

Սույն թվականի փետրվարի 17-ին «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի երկրորդ փուլը։ Շնորհաշատ մասնակիցները մրցույթին պատրաստվել էին ըստ արժանվույն։ Տոնական տրամադրությունը համակել էր ոչ միայն հանդիսատեսին և հանձնաժողովի անդամներին, այլև հենց իրենց՝ մասնակիցներին, ովքեր, մոռանալով միջոցառման մրցութային բնույթը, քաջալերում էին միմյանց և լիարժեք վայելում կատարումները։ Նրանցից յուրաքանչյուրը ներկաներին զարմացրեց իր յուրատիպ պատրաստվածությամբ, իսկ 2-2 դասարանի աշակերտ Սարգսյան Ռաֆայելի՝ մոր մասին արտամրցութային երաժշտական կատարումը հուզեց և ներկաներին «ստիպեց» արտասվել․․․ Առջևում մրցույթի վերջին՝ երրորդ փուլն է, որը տեղի կունենա մարտ ամսվա սկզբին։ Երրորդ փուլի մասնակիցների անունները կհրապարակվեն ս/թ փետրվարի 18-ին՝ վարժարանի կայքում։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...