Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վարժարանի օժտված շրջանավարտը ողջունում է Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձած քվանտականներին 08.02.2016

Վարժարանի օժտված շրջանավարտը ողջունում է Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձած քվանտականներին

Արդեն չորրորդ տարին է, ինչ «Քվանտի» 2008-2009 ուստարվա շրջանավարտ Հայկ Սարիբեկյանը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն ամեն անգամ հայրենիքում գտնվելիս ժամանակ է գտնում և այցելում է հարազատ կրթօջախ։ Այս տարի նույնպես բացառություն չէր, և հաճելի զուգադիպությամբ նրա այցը համընկավ «Քվանտի» աշակերտների այցի հետ, ովքեր այդ օրերին Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից նոր էին վերադարձել՝ իրենց հետ բերելով մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալներ։ Հայկը հանդիպեց օրվա հերոսների հետ, պատմեց իր անցած ուղու, «Քվանտում» ուսանելու տարիների մասին։ 2008 թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր, 2008 թ. և 2009 թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2008 թ․ ՀՀ մինչև 30 տարեկան ծրագրավորողների բաց առաջնության հաղթող Հայկը այսօր սովորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) 4-րդ կուրսում։ Սովորելուն զուգահեռ զբաղվում է գիտական գործունեությամբ MIT-ի Computational Connectomics խմբում։
««Քվանտ» վարժարանը նոր էջ բացեց իմ կյանքում, և ես գիտակցեցի կրթության նկատմամբ իմ սերը: Յոթերորդ դասարանում վարժարանի կողմից կազմակերպվող «Օժտված երեխաների մրցույթում» հաղթանակն ինձ հնարավորություն տվեց անվճար սովորելու վարժարանում։ Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին, ովքեր այստեղ սովորելու տարիներին հիմնավոր կրթություն են տվել բոլոր առարկաներից, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ ինձ գրավում են բնական գիտությունները»,-նշեց Հայկը:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Հայկը ասաց, որ հունիսին ավարտում է բակալավրիատը, և ուսումը շարունակելու է մագիստրատուրայում, սակայն առայժմ չի որոշել՝ որտեղ։
Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Սեփական փորձով Հայկը ևս մեկ անգամ ապացուցեց, որ միայն աշխատասիրության և մեծ ցանկության շնորհիվ կարելի է հասնել բաղձալի արդյունքին։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...