Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Առցանց հանդիպում տիեզերագնաց Ալեքսանդր Լավեյկինի հետ 15.02.2016

Առցանց հանդիպում տիեզերագնաց Ալեքսանդր Լավեյկինի հետ

Սույն թվականի փետրվարի 14-ին Տիեզերագիտական ակումբի նախաձեռնությամբ «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում կայացավ առցանց հանդիպում տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Ալեքսանդր Իվանովիչ Լավեյկինի հետ: Հանդիպմանը մասնակցեցին տարբեր դպրոցների և բուհերի սովորողներ, ուսուցիչներ, Տիեզերագիտական ակումբի սաներ ու անդամներ:   Ալեքսանդր Իվանովիչ Լավեյկինը թռել է տիեզերք 1978 թ. «Սոյուզ ՏՄ-2» տիեզերա­նավով և տիեզերագնաց Յուրի Ռոմանենկոյի հետ մասնակցել է երկարա­ժամկետ թռիչքի «Միր» ուղեծրակայանում, կատարել է 3 ելք դեպի բաց տիեզերք, ինչպես նաև կիրառել է «Միր»-ին կցված «Քվանտ» մոդուլի «Գլազար» ուլտրամանուշակագույն աստղադիտակը, որը ստեղծվել էր Հայաստանում՝ «Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրոյում:   Հանդիպման ընթացքում Լավեյկինը պատմեց իր անցած ճանապարհի, կատարած տիեզերական թռիչքի և «Միր» ուղեծրակայանի մասին, պատմեց Հայաստան կատարած այցելությունների և հայ գործընկերների հետ կատարած աշխատանքների մասին, որից հետո հանդիպման մասնակիցները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան հանրամատչելի պատասխաններ՝ հագեցած շատ հետաքրքիր մանրամասներով, որոնց մասին սովորական աղբյուրները որպես կանոն տեղեկություններ չեն տալիս: Բոլորը շատ գոհ էին ու տպավորված անմոռանալի հանդիպումից: Միջոցառումը կայացավ «Քվանտ» վարժարանի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում՝ Տիեզերագիտական ակումբի անդամների, Հայաստանում ՌԴ դեսպանատան և Մոսկվայում տիեզերագնացության թանգարանի գործուն աջակցության շնորհիվ։  Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման կազմակերպիչներին և աջակիցներին:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...