Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Սերգեյը սեփական փորձով ոգեշնչում է քվանտականներին 11.02.2016

Սերգեյը սեփական փորձով ոգեշնչում է քվանտականներին

Գաղտնիք չէ, որ «Քվանտի» սաները, վարժարանն ավարտելով և իրենց կյանքի տարբեր փուլերում հաջողություններ ունենալով, հարազատ կրթօջախը ոչ միայն չեն մոռանում, այլև առաջին իսկ հնարավորությունն օգտագործում են՝ վերադառնալու և իրենց փոքրիկ մասնակցությունն ունենալու վարժարանի առօրյայում։ Օրեր առաջ վարժարան էր այցելել 2003-2004 ուստարվա շրջանավարտ Շահվերդյան Սերգեյը, ով այսօր բնակվում է Լոնդոնում։ Քվանտականների հետ ունեցած հանդիպման ընթացքում Սերգեյը նշեց, որ 2001 թիր կյանքում շրջադարձային տարի է եղելթերթում կարդալով «Քվանտ» վարժարանի կողմից կազմակերպվող օժտված երեխաների մրցույթի մասին հայտարարությունը՝ մասնակցել և հաղթել է՝ ձեռք բերելով վարժարանում անվճար կրթություն ստանալու հնարավորություն։ «Քվանտում» ուսանելու տարիներին ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ հանրապետական օլիմպիադաներում, իսկ 2004 թ. դարձել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր: Հետագա տարիներին, ավարտելով ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ուսումը շարունակել է Օքսֆորդի համալսարանում: 2015 թ Սերգեյը փայլուն ավարտելով Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկական և հաշվողական ֆինանսների ֆակուլտետի ասպիրանտուրան՝ ստացել է գիտական կոչում (PhD-Doctor of Philosophy)։ Այսօր Սերգեյը աշխատում է Լոնդոնի առաջատար բանկերից մեկում՝ Goldman Sachs-ում։ Հետաքրքիր զրույցի ընթացքում «Քվանտի» սաներն իրենց ավագ ընկերոջը ուղղեցին տարաբնույթ հարցեր՝ վարժարանում ուսանելու տարիներից մինչև աշխատանքային փորձն ու հաջողության հասնելու սեփական բանաձևը։ «Մարդիկ բնությունից ստանում են մտավոր ունակություններ, սակայն միայն աշխատասիրությամբ կարելի է հասնել հաջողության»,-իր խոսքում նշեց Սերգեյը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով վարժարանի ուսուցիչներին՝ իր մեջ գիտելիքի հանդեպ սեր սերմանելու և դեպի գիտություն տանող խրթին ճանապարհը մատչելի դարձնելու համար։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...