Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ուշադրություն 10.02.2016

Ուշադրություն

Տիեզերագիտական ակումբի նախաձեռնությամբ փետրվարի 14-ն՝ ժամը 10:30-ին, «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում կայանալու է սովորողների առցանց հանդիպում տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Ալեքսանդր Իվանովիչ Լավեյկինի հետ, որը 1978 թ թռել է տիեզերք. «Սոյուզ ՏՄ-2» տիեզերա­նավով և տիեզերագնաց Յուրի Ռոմանենկոյի հետ մասնակցել է երկարա­ժամկետ թռիչքի «Միր» ուղեծրակայանում, կատարել է 3 ելք դեպի բաց տիեզերք, ինչպես նաև կիրառել է «Միր»-ին կցված «Քվանտ» մոդուլի «Գլազար» ուլտրամանուշակագույն աստղադիտակը, որը ստեղծվել էր Հայաստանում՝ «Գրանիտ» Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում:

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ դիմելով Տիեզերա­գի­տական ակումբին:

Ուղարկեք ձեր գրանցման հայտերն ու առաջարկվող հարցերը ayas.space@gmail.com հասցեով և հետևյալ ձևաչափով՝

---------------

Թեմա՝ Լավեյկին

Բուն նամակում.

- Անուն, ազգանուն՝

- Դպրոց՝

- Դասարան՝

- Տարիք՝

- Էլ. հասցե՝

- Հեռախոս՝

---------------

Կարող եք նաև նամակում նշել այն հարցերը, որոնք կուզենայիք տրվեն հանդիպման հյուրին: Գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 13-ն է, իսկ հարցեր առաջադրելու վերջնաժամկետը՝ փետրվարի 12-ը:

Գրանցվածները հետադարձ կապով կստանան գրանցման հաստատում:

Խնդրում ենք գալ «Քվանտ» վարժարան փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ից ոչ ուշ:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...