Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վարժարանի 25-ամյակի առաջին պարտավորեցնող շնորհավորանքը չուշացավ․․․ 02.02.2016

Վարժարանի 25-ամյակի առաջին պարտավորեցնող շնորհավորանքը չուշացավ․․․

Օրերս «Քվանտ» վարժարանի հյուրընկալ հարկի տակ ընդունեցինք կրթօջախի վաղեմի բարեկամ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի և Կրթության ակադեմիայի ակադեմիկոս,  ՌԴ Նախագահի, Կառավարության և միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր Ալեքսեյ Սեմյոնովին։Հայաստան կատարած նրա ուղևորությունը ամբողջական չէր լինի, եթե ակադեմիկոսը չայցելեր վարժարան ու չծանոթանար կրթօջախի՝ վերջին տարիների ձեռքբերումներին և նվաճումներին։ Վարժարանի աշխատակիցների հետ ունեցած ջերմ ու անկեղծ զրույցի ժամանակ նա նշեց, որ վարժարանին և նրա գործունեությանը ծանոթ է  հիմնադրման օրվանից։ Նրա համոզմամբ՝ 1990-ական թվականների սկզբին, երբ հետխորհրդային մի շարք երկրների կրթական համակարգը կաթվածահար վիճակում էր, Հայաստանի նման փոքրիկ երկրում գիտությամբ զբաղվող մի խումբ նվիրյալներ, իրենց ունակությունները, կարողություններն ու հմտությունները ներդնելով, ստեղծեցին կրթական մի միջավայր, որն այսօր աճել, հզորացել է՝ արձանագրելով բազմաթիվ ակնառու նվաճումներ ոչ միայն ավագ, այլ նաև արդեն տարրական ու միջին դպրոցներում։ԱՍեմյոնովը ջերմորեն ողջունեց ու շնորհավորեց քվանտականներին վարժարանի 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեության շարունակականություն։Կարկառուն գիտնականի նման կարծիքը, ինչ խոսք, պարտավորեցնող է, իսկ շնորհավորանքն ու մաղթանքները՝ պատվաբեր։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...