Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
25-ամյակի ոսկե պարգևը 23.01.2016

25-ամյակի ոսկե պարգևը

Այս տարվա օլիմպիական մեկնարկը հաղթական էր մեր հանրապետության դպրոցականների համար։

2016 թ. հունվարի 13-19-ը Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում անցկացված Ժաուտիկովյան 12-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցած 22 աշակերտներից 16-ը վերադարձան մեդալներով։ «Քվանտ» վարժարանից մասնակցում էին 6 աշակերտ, որոնցից 4-ը վերադարձան հաղթանակով: Ֆիզիկայի օլիմպիադայում իր գիտելիքներով փայլեց 12-րդ դասարանի սան Աշոտ Մաթևոսյանը` արժանանալով ոսկե մեդալի: Նույն դասարանի աշակերտներ Էդվարդ Խալաֆյանը ֆիզիկայից, իսկ Սևակ Աբրահամյանը մաթեմատիկայից արժանացան բրոնզե մեդալների: Մաթեմատիկայի օլիմպիադայում իր գիտելիքներով աչքի ընկավ և բրոնզե մեդալի արժանացավ նաև 10-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը:

Տարվա մեկնարկը, հիրավի, հաղթական էր: Իրենց այս փայլուն հաղթանակը մեր սաները սիրով ու երախտագիտությամբ նվիրում են հարազատ կրթօջախի 25-ամյակին՝ խորապես հավատացած լինելով, որ դրանց շարքը տարվա ընթացքում կհամալրվի նոր հաղթանակներով ու նոր մեդալներով:

Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին և նրանց ուսուցիչներին, օլիմպիական խմբակների ղեկավարներին՝ Մ Ազիզբեկյանին, ԳԱղաբաբյանին, Ս Աբաջյանին, Ս Գոգյանին, Գ Գրիգորյանին, Վ Կարապետյանին, Բ Կուրղինյանին, Ս Շահինյանին։

 


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...