Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Նոր տարին սկսվեց նավակատյաց հանդեսով 14.01.2016

Նոր տարին սկսվեց նավակատյաց հանդեսով

Թեև «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքն իր դռները բացել է 2014 թ. սեպտեմբերի 1-ին, շենքի Նավակատիքը տեղի ունեցավ այս տարվա սկզբին: «Քվանտ» վարժարանի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունվարի 13-ին Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը կատարեց նոր մասնաշենքի տնօրհնեքի արարողությունը: 
Օրվա ընտրությունը պատահական չէր. ամեն տարի` հունվարի 13-ին, վարժարանի ողջ անձնակազմը հավաքվում է` միասին տոնելու հին տոմարով Նոր տարին: Հայր Իգնատիոսն աղոթեց առ Աստված, որ Նա աստվածային նախախնամությամբ ուղեկցի վարժարանի ուսուցիչներին և աշակերտներին, օրհնված ու սրբագործված շենքում ուսումնական գործընթացն ընթանա բնականոն հունով, և հաստատվի խաղաղություն ու սեր: 



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...