Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփում «Մրցանակաբաշխություն-2015»-ի շրջանակներում 29.12.2015

2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփում «Մրցանակաբաշխություն-2015»-ի շրջանակներում

«Քվանտ» վարժարանում դեկտեմբերի 26-ից մեկնարկած ամանորյա միջոցառումներն իրենց տրամաբանական ավարտին մոտեցան դեկտեմբերի 29-ին՝ 2015 թ․ մրցանակաբաշխության ժամանակ։ Մինչ այդ տեղի ունեցավ «Բրեյն-Ռինգ-2015» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 6-3, 8-2, 9-1, 11-5, 12-3 դասարանները, ԵՊՀ «Պատմություն» և «Սերվիս» թիմերը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի «Լավագույն խաղացողներ»-ի թիմը։ Խաղն անցավ բավականին հետաքրքիր՝ առողջ մրցակցային պայմաններում։ Տոնական տրամադրությունը տիրում էր բոլոր մասնակիցների մոտ։ Խաղի ընդմիջումներն ուղեկցվեցին շնորհաշատ քվանտականների երաժշտական կատարումներով։ Թեժ մրցապայքարի արդյունքում հաղթեց ԵՊՀ պատմության բաժինը ներկայացնող թիմը։ Ի դեպ, թիմի ավագը «Քվանտ» վարժարանի 2014-2015 ուստարվա շրջանավարտ Ավետիս Կարեյանն էր։ Որոշվեց նաև խաղի լավագույն մասնակցի անունը՝ Վանյան Լիլիթ (6-3 դասարան)։ Խաղի ավարտից հետո 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի աշխատանքներն ամփոփվեցին մրցանակաբաշխության ժամանակ։ Պարգևատրվեցին կիսամյակի ընթացքում մի շարք միջոցառումների և մրցույթների, ինչպես նաև Ա․ Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա օլիմպիադայի հաղթողները։
Այսպիսով, տոնական և հաղթական տրամադրությամբ ամփոփեցինք 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակը։ Առաջիկայում Նոր տարին է և ձմեռային քննությունները։ Մեր սաներին մաղթում ենք ուրախ ու երջանիկ, հաղթանակներով ու նոր ձեռքբերումներով լի տարի։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...