Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
 «Էթնիկ-էքսպո»-ն՝ նոր բեմում, նոր ձևաչափով․․․ 29.12.2015

«Էթնիկ-էքսպո»-ն՝ նոր բեմում, նոր ձևաչափով․․․

Դեկտեմբերի 28-ին և 29-ին «Քվանտ» վարժարանում անցկացվեց ավանդույթ դարձած «Էթնիկ Էքսպո» միջոցառումը, որն արդեն հինգերորդ տարին է՝ իր ուրույն տեղն ունի վարժարանի սաների ուսումնադաստիարակչական ծրագրերում։ Էքսպոյին մասնակցում են վարժարանի միջին և ավագ դպրոցի աշակերտները։ Յուրաքանչյուր դասարան հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացնում մեկ երկիր՝ իր պատմությամբ, մշակույթով, խոհանոցով և մի շարք այլ ասպեկտներով։ Միջոցառման հինգերորդ տարելիցը նշանավորվեց նրանով, որ այս տարի այն առաջին անգամ անցկացվեց նոր կառուցված գեղեցիկ ու լուսավոր դահլիճում։ Հանձնաժողովը պետք է գնահատեր ներկայացվող երկրի մասին պատմող համակարգչային ցուցադրությունը և բեմադրությունը։ Ի դեպ, այս տարի առաջին անգամ հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ոչ միայն վարժարանի փորձառու ուսուցիչները, այլև վարժարանի շրջանավարտներ Տիգրանն ու Էդուարդը, ովքեր ընդամենը մեկ-երկու տարի առաջ աշակերտի կարգավիճակում էին, ինչպես նաև Սինգապուրի Hillside World Academy (HWA) դպրոցի սան Հայկը, ով նույնպես իրենց դպրոցում մասնակցում է նմանատիպ միջոցառումների։ Երկու օրերի ընթացքում հանդիսատեսը հնարավորութուն ունեցավ ճամփորդելու Իսպանիայում, Վատիկանում, Ֆինլանդիայում, Պապուա Նոր Գվինեայում և էլի շատ երկրներում։ Պայքարը թեժ էր, հետաքրքիր, սակայն ինչպես ցանկացած մրցույթների ժամանակ, այս անգամ ևս եղան հաղթողներ․ իրենց կազմակերպվածությամբ և գեղեցիկ բեմադրությամբ հաձնաժողովի անդամներին գրավեցին Արգենտինան ներկայացնող 10-1 դասարանի աշակերտները (դասղեկ՝ Բելլա Դավթյան) արժանանալով առաջին կարգի մրցանակի։ Երկրորդ և երրորդ կարգերում և տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեցին հետևյալ դասարանները՝

I կարգ – 10-1 դասարան (Արգենտինա)

II կարգ – 9-4 և 6-1 դասարաններ (Պապուա Նոր Գվինեա և Ֆինլանդիա)

III կարգ – 8-4, 7-3 և 8-3 դասարաններ (Ճապոնիա, ՌԴ, ՀՀ)

«Լավագույն երգ» - Արփինե Գրիգորյան (9-1 դասարան, Ֆրանսիա)

«Լավագույն պար» - 7-1 (Արաբական Միացյալ Էմիրություններ)

«Լավագույն բեմականացում» - 5-1 դասարան (Չինաստան)

«Օրիգինալ ժանր» - 5-2 դասարան (Իսպանիա)

«Հանդիսատեսի համակրանք» - 7-2 դասարան (Գերմանիա)

Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ սաներին և նրանց դասղեկներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...