Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի տնօրենության ամանորյա ուղերձը 30.12.2015

«Քվանտ» վարժարանի տնօրենության ամանորյա ուղերձը

Հարգելի՛ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ
«Քվանտ» վարժարանի տնօրենությունը սրտանց շնորհավորում է գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ 2015 թ․ պատմության գիրկն է անցնում իր լավ ու վատ գործերով, բազում նվաճումներով ու հաղթանակներով: Մենք ևս մեր ներդրումն ունենք նոր սերնդին դաստիարակելու գործում, որն ամենից կարևորն է գիտելիքահենք պետություն ստեղծելու ճանապարհին էլ ավելի վստահ քայլերով առաջ գնալու համար: Գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն են և մարդկային առաջընթացի կարևորագույն նախապայմանը։ Մենք սովորում ենք ողջ կյանքում, ամրապնդում և առավել զարգացնում մեր իմացությունները, քանզի գիտելիքով զինված մարդը անպարտելի է։ Իր քսանհինգամյա գործունեության ակունքներում այս գաղափարն է ամրագրել մեր հանրապետության՝ արդեն հարուստ պատմություն, ավանդույթներ, մեթոդական անպարտելի զինանոց ունեցող եզակի կրթօջախներից մեկը՝ «Քվանտ» վարժարանը, որն ունի մի շարք անհերքելի առավելություններ։ Դրանցից մեկն այն է, որ հանրապետության կրթական համակարգում իր լուրջ ասելիքով աչքի ընկած կրթօջախում ոչ մի րոպե չեն բավարարվում ունեցած հաջողություններով, որոնում ու նվաճում են նոր հորիզոններ, հաղթահարում նոր բարձունքներ։ Բացառիկ ունակություններով օժտված մեր շրջանավարտների փառահեղ հաջողությունները նաև միջազգային ասպարեզում վկայում են, որ վարժարանն իրական հնարավորություն է ստեղծում իսկապես օժտված երեխաների կատարելագործվելու համար, լուրջ նախադրյալներ է ստեղծում նորանոր բարձունքներ նվաճելու ճանապարհին: Ջերմորեն շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ բոլոր քվանտականներին մաղթում ենք նորանոր հաղթանակներ ու նվաճումներ, ստեղծագործական ինքնատիպ մտահղացումներ, անսպառ ուժ և կորով դրանք իրագործելու համար։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...