Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ամանորյա հեքիաթի հերոսները կրտսեր քվանտականներն են 28.12.2015

Ամանորյա հեքիաթի հերոսները կրտսեր քվանտականներն են

Դեկտեմբերի 26-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում տեղի ունեցավ ամանորյա հիանալի ու ինքնատիպ միջոցառում տարրական դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Փոքրիկների երգ-երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանը, ով միջոցառման գլխավոր կազմակերպիչն էր, ջանք չէր խնայել, որպեսզի այն հիշարժան դառնա ինչպես երեխաների, այնպես էլ հանդիսատեսի համար։ Միջոցառման հիմքում ընկած էր չարի և բարու մշտական պայքարը․ երկու տարբեր աշխարհներ, որտեղ որքան էլ աներևույթ և մտացածին հզոր է թվում չարը, միևնույն է, խոնարհվում է բարու, գիտության ուժի առջև։ Մեր փոքրիկները մեծ խանդավառությամբ իրականացրեցին միջոցառումը՝ հանդիսատեսի վրա թողնելով զարմանալու չափ հաճելի տպավորություն, քանի որ մասնակիցների մեծ բանակում ակնհայտ էր յուրաքանչյուր անհատի՝ բեմական մշակույթին տիրապետելը, կազմակերպվածությունը և արտահայտիչ խաղը, ինչն էլ արդյունք էր ուսուցիչների, մասնավորապես Աննա Վիրաբյանի հսկայական աշխատանքի։ Միջոցառումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին Ամանորի ամենացանկալի հյուրերի՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությամբ, ովքեր իրենց հետ դահլիճ բերեցին անսահման ջերմություն, սեր, և իհարկե, ամանորյա նվերներ։ Այսքանով ավարտվեց կրտսեր քվանտականների ուսումնական կիսամյակը։ Մաղթում ենք, որ գալիք տարին նրանց համար լինի նույնքան հրաշքներով լի, որքան տարեվերջյան այս գեղեցիկ ու հեքիաթային միջոցառումն էր, իսկ ուսուման մեջ ցուցաբերեն բարձր առաջադիմություն։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...