Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեր հյուրն է Կալիֆորնիայի պետական համալսարանի դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գասպարյանը 24.12.2015

Մեր հյուրն է Կալիֆորնիայի պետական համալսարանի դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գասպարյանը

«Քվանտ» վարժարանի 25-ամյակին նվիրված հանդիպումների շրջանակներում այսօր հյուրընկալեցինք Կալիֆորնիայի պետական համալսարանի (Բեքերսֆիլդ) դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գասպարյանին։ Պարոն Գասպարյանի այցը պատահական չէր․ նա վարժարանի հիմնադրման առաջին տարիներին «Քվանտում» դասավանդել է ֆիզիկա առարկան՝ իր ուրույն տեղն ունենալով վարժարանի սաների կրթության և դաստիարակության գործընթացում։
Հանդիպմանը ներկա էին վարժարանի միջին և ավագ դպրոցի աշակերտները, ովքեր տարատեսակ հարցեր ուղղեցին պարոն Գասպարյանին՝ սկսած ֆիզիկայի արդի ճյուղերից ու նվաճումներից մինչև ԱՄՆ-ի կրթական համակարգ և հայ մասնագետների մրցունակությունը այնտեղ։ Աշակերտների այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա նրանց, ովքեր արտերկրում աշխատելու ցանկություն ունեն, պարոն Գասպարյանը պատասխանեց․ «Կյանքում ամեն բան իր գինն ունի․ արտասահմանում ավելի բարձր աշխատավարձ ստանալու համար ստիպված ես լինում վճարել ներքին հոգեկան վիճակով՝ հայրենիքի, ընկերների և հարազատների նկատմամբ կարոտով»։
Հանդիպման ավարտին անդրադառնալով «Քվանտ» վարժարանին՝ մեր հյուրը նշեց, որ այն, ինչ տեսավ վարժարանում շրջելիս, պարզապես աննկարագրելի է. տարիների ընթացքում կատարված դրական փոփոխությունները վկայում են քրտնաջան աշխատանքի և անսահման նվիրվածության մասին։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...