Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Կողբ» հիմնադրամը՝ օժտված երեխաների մրցույթի հաղթողների կողքին 22.12.2015

«Կողբ» հիմնադրամը՝ օժտված երեխաների մրցույթի հաղթողների կողքին

Այսօր «Քվանտ» վարժարանի հյուրընկալ հարկի տակ ընդունեցինք «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանին և հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարաբյանին։ Առիթը ավելի քան ոգևորիչ էր․ Օժտված երեխաների մրցույթում հաղթող ճանաչված աշակերտներից չորս լավագույնները՝ Կարախանյան Տիգրանը (8-3 դաս․), Կարալյան Ալեքսանդրը (10-1 դաս․), Մաթևոսյան Աշոտը (12-1 դաս․) և Մաթևոսյան Արմենը (12-1 դաս․), արժանացել են «Կողբ» հիմնադրամի կրթաթոշակին։ 2013 թվականին հիմնադրված և իր ակտիվ գործունեությունը 2014 թ․-ից ծավալած հիմնադրամը ստեղծվել է՝ Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանն աջակցելու նպատակով: Հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարաբյանը նախքան կրթաթոշակները հանձնելը ներկաների ուշադրությանը ներկայացրեց Koghb.com կայքը։ Այն ֆինանսավորման համընդհանուր հարթակ է, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին առցանց ստանալու և տրամադրելու ֆինանսական և այլ աջակցություն՝ կրթամշակութային նախագծերի կյանքի կոչման նպատակով: Կայքը գործում է ընդամենը մեկ տարի (ուղիղ մեկ տարի առաջ «Քվանտում» ականատես եղանք նորաբաց կայքի ցուցադրությանը), սակայն նկատելի կշիռ ունեն նրա միջոցով կատարված ձեռքբերումները․ այն է ՝ տասնյակ երիտասարդների և պատանիների օգնել՝ հասնելու իրենց երազանքներին։ Այդ երջանիկ պատանիներից էին նաև «Քվանտ» վարժարանի՝ 2014 թ․ Օժտված երեխաների մրցույթում հաղթող ճանաչված չորս աշակերտները, ովքեր հիմնադրամի կողմից մեկ տարի շարունակ ստացան ֆինանսական աջակցություն։
Հպարտությամբ նշենք, որ «Կողբի» հիմնադիր խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը «Քվանտ» վարժարանի առաջին շրջանավարտներից է (1991-1992 ուստարի) և վարժարանի առաջին ոսկե մեդալակիրը: Ինչպես իր խոսքում նշեց Ա․ Բարսեղյանը, տարիներ առաջ իր սեփական անձի վրա զգալով ֆինասական դժվարությունները, խիստ կարևորում է փոքրիկ ներդրումը երիտասարդների կրթության ոլորտում։ Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան կրթաթոշակին արժանացած աշակերտների ծնողները․ Տիգրան Կարախանյանի հայրը շնորհակալություն հայտնեց վարժարանի տնօրինությանը՝ նշելով, որ դեռևս երկու տարի առաջ՝ նախքան Վանաձորից մայրաքաղաք գալն ու «Քվանտ» վարժարանի օժտված երեխաների մրցույթին մասնակցելը, չէին էլ կարող պատկերացնել, որ իրադարձությունները նման ընթացք կստանան։
Տնօրենության կողմից եզրափակիչ խոսքում վարժարանի պատմության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանը հույս հայտնեց, որ կրթաթոշակին արժանացած պատանիները տարիներ հետո իրենք կդառնան նման գեղեցիկ և հայրենանվեր նախագծի նախաձեռնող։
Հիշեցնենք, որ ամեն տարի վարժարանի կողմից կազմակերպվող օժտված երեխաների մրցույթը հանրապետության մայրաքաղաքից և տարբեր մարզերից եկած տասնյակ աշակերտների հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ընդունվելու վարժարան և ստանալու որակյալ կրթություն, ինչն էլ պարարտ հիմք է հանդիսանում նրանց կյանքի հետագա հաջողությունների համար։
Օժտված երեխաների «Քվանտ-2016» մրցույթի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...