Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հանդիպում ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ 14.12.2015

Հանդիպում ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ

ԵՊՀ Մինչհամալսարանական կրթության վարչության հետ համատեղ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, «Քվանտի» պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանի հրավերով դեկտեմբերի 12-ին «Քվանտ» վարժարանում հյուրընկալեցինք ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանին։ Վարժարանի հումանիտար և տնտեսագիտական հոսքի աշակերտների համար պարոն Ղազինյանն անցկացրեց բաց դասախոսություն, ներկայացրեց ֆակուլտետի հնարավորությունները՝ բակալավրից մինչև ասպիրանտուրա, աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրները։ Դասախոսության ավարտին մեր սաները հյուրին ուղղեցին ինչպես ֆակուլտետի հետ կապված, այնպես էլ ընդհանուր մասնագիտական բնույթի բազմաթիվ հարցեր։ Սա այս տարվա վերջին հանդիպումն էր Մայր բուհի դեկանների հետ։ Նման հանդիպումները հնարավորություն են տալիս աշակերտներին՝ կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...