Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեր սաների այցը Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց 11.12.2015

Մեր սաների այցը Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց

Նոյեմբերի 8-ին «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի նախապատրաստական խմբի (Pre-IB) սաները CAS (creativity, action, service - ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, ծառայության մատուցում) ծրագրի շրջանակներում այցելեցին Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ դպրոց։ Սա նրանց առաջին այցն էր, որին անհամբեր սպասում էին թե՛ մեր, թե՛ գիշերօթիկ դպրոցի սաները։ Իրենց կրտսեր ընկերներին օգնելու համար նախապատրաստական խմբի աշակերտներին միացել էին նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտներ։ Հանդիպման առաջին րոպեների գլխավոր խնդիրը ծանոթությունն էր, որն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով քվանտականները մի շարք խաղեր էին պատրաստել։ Ներկաները բաժանվեցին խմբերի՝ ըստ անունների առաջին տառերի, ապա՝ ըստ նախասիրությունների, այնուհետև յուրաքանչյուրը սկսեց պատմել իր մասին։ Ոգևորությունը տիրում էր թե՛ մեր, թե՛ գիշերօթիկի սաների մոտ։ Առաջիկայում սպասվում է ևս մի քանի այցելություն գիշերօթիկ դպրոց, ուստի հանդիպումներն առավել հետաքրքիր և օգտակար դարձնելու նպատակով Pre-IB խմբի ավագ Նազարյան Սերինեն գիշերօթիկի սաների համար պատրաստել էր փոքրիկ հարցում, ինչի արդյունքներն ամփոփելուց հետո խումբը կպատրաստվի հաջորդ հանդիպմանը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...