Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Շեֆֆիլդի համալսարանի միջազգային մարքեթինգի տնօրեն Գրեգորի Դիկայոսը ներկայացնում է Սիթի քոլեջ ֆակուլտետը 10.12.2015

Շեֆֆիլդի համալսարանի միջազգային մարքեթինգի տնօրեն Գրեգորի Դիկայոսը ներկայացնում է Սիթի քոլեջ ֆակուլտետը

Շեֆֆիլդի համալսարանի ներկայացուցիչներն արդեն երրորդ տարին է, ինչ այցելում են Հայաստան՝ հայ աշակերտների ուշադրությանը ներկայացնելով համալսարանի Սիթի քոլեջ ֆակուլտետը, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Այդ նպատակով այսօր վարժարանի ավագ դպրոցի սաների հետ հանդիպում ունեցավ Շեֆֆիլդի համալսարանի միջազգային մարքեթինգի տնօրեն Գրեգորի Դիկայոսը։ Սիթի քոլեջը Շեֆֆիլդի համալսարանի միակ ֆակուլտետն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս՝ հանդիսանալով նրա անբաժանելի մասը։ Այն հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում մատչելի վարձավճարով ստանալ բարձրակարգ բրիտանական կրթություն՝ միաժամանակ հանդիսանալով Մեծ Բրիտանիա տանող յուրատեսակ կամուրջ։ Սիթի քոլեջը առաջարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի մի շարք ծրագրեր բիզնեսի, համակարգչային գիտելիքների և հոգեբանության ոլորտներում։ Աշակերտներին համալսարանի ընդունելության պայմանները ներկայացնելուց և նրանց հուզող հարցերին պատասխանելուց հետո պարոն Դիկայոսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և իր հիացմունքն արտահայտեց մեր սաների՝ անգլերենին վարժ տիրապետելու վերաբերյալ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...