Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Շնորհավորում ենք բասկետբոլի առաջնության հաղթողներին 09.12.2015

Շնորհավորում ենք բասկետբոլի առաջնության հաղթողներին

Քվանտականների սպորտային միջոցառումները չեն սահմանափակվում ամառային ռազմամարզական ճամբարով։ Ուսումնական տարվա ընթացքում  ՆԶՊ-ի և ֆիզկուլտուրայի ամբիոնը աշակերտական խորհրդի հետ համատեղ ուսումնական կազմակերպում են սպորտային տարաբնույթ մրցույթներ և միջոցառումներ։ Վերջին երեք շաբաթների ընթացքում վարժարանի միջին և ավագ դպրոցի դասարանների աշակերտները մեծ ոգևորությամբ և հաղթելու ակնկալիքով մասնակցում էին բասկետբոլի ներվարժարանային առաջնությանը։ Հաղթելու ցանկությունը մեծ էր բոլորի մոտ, բայց հաղթողի կոչումը բաժին հասավ լավագույն՝ 10-1 դասարանի թիմին: Դեկտեմբերի 8-ին «Քվանտ» վարժարանի բակում տեղի ունեցավ բասկետբոլի ներվարժարանային առաջնության հաղթողների պարգևատրման արարողությունը: 10-1 դասարանն արժանացավ 1-ին կարգի դիպլոմի և որպես խորհրդանշական նվեր բասկետբոլի գնդակ: 1-ին կարգի դիպլոմի արժանացան նաև 6-1 և 7-1 դասարանների թիմերը։ 2-րդ կարգի դիպլոմներ ստացան 5-3, 8-1 և 11-1 դասարանները և 3-րդ կարգի դիպլոմներ՝ 5-1, 6-3, 7-4, 8-4, 9-3, 12-2 դասարանների թիմերը: Շնորհավորում ենք հաղթող դասարաններին և մաղթում նորանոր սպորտային և ուսումնական նվաճումներ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...